Ավագ դպրոցների 12 տնօրեն հրավիրվել է նախարարություն

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств Армении
Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրթության և գիտության նախարարությունում տնօրեններին հայտնել են, որ ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ տան։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, որոնց անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունը։

Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:

 

 

Լրահոս
0