Արծվիկն առաջին հորիզոնականում է

© FacebookПевица Арцвик
Певица Арцвик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եվրատեսիլի» լավագույն երգչուհու կոչումը ստանալու համար առցանց քվեարկություն է անցկացվում, հայ երգչուհին առաջին հորիզոնականում է։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանի պատվիրակ Արծվիկն այս պահին առավելագույն միավորներ ունի Wiwibloggs կայքում հայտարարված մրցույթում։

Левина - Sputnik Արմենիա
«Կաքավիկ». երգում է «Եվրատեսիլի» գերմանացի պատվիրակը

Արծվիկն առաջինն է «Լավագույն կատարող» անվանակարգում։ Նրա օգտին քվեարկել է 1045 մարդ, երկրորդ տեղում է Բելգիայի ներկայացուցիչ Բլանշը (631)։ Առաջատարների եռյակը եզրափակում է Լեհաստանը ներկայացնող Կասիա Մոսեն (582)։

«Եվրատեսիլ-2017» մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Հայաստանի ներկայացուցիչը՝ Արծվիկը, ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Русская версия

Լրահոս
0