Աշոտյան. ՀՀԿ–ում «սև ցուցակ» չկա

© Sputnik / Asatur Yesayants / Армен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի բացառում ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Այս կամ այն քաղաքական ուժի կամ դաշինքի հետ համագործակցությունը բացառող որևէ «սև ցուցակ» չկա։ Մարտի 28-ին ՀՀԿ նախընտրական շտաբում լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների մեծ մասը հայտարարում է, որ չի պատրաստվում կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ։

«Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում»,- նշեց Աշոտյանը` հույս հայտնելով, որ ընտրություններից հետո քաղաքական ուժերը քաղաքական երկխոսություն կսկսեն` առանց ռադիկալիզմի։

Աշոտյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ, և որևէ «սև ցուցակ» գոյություն չունի։

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ նման տրամաբանությունը թելադրում է ոչ թե նախընտրական մրցապայքարի ֆավորիտ ՀՀԿ-ն, այլ բխում է նոր Սահմանադրությունից, որի համաձայն` Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի։

«Հուսամ` ԱԺ անցած կուսակցությունները կկարողանան արդյունավետ կոալիցիա կազմել»,- ասաց Ֆարմանյանը։

Լրահոս
0