00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալովայա. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրն աճել է, Հայաստանը առաջատարների շարքում է

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցТатьяна Валовая
Татьяна Валовая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017 թվականի հունվարին երկու տարվա մեջ առաջին անգամ Եվրասիական տնտեսական միության երկրների փոխադարձ առևտուրը աճել է մոտավորապես 40 տոկոսով։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտրի ծավալը աճել է 38,1%-ով։ Ընդ որում, Հայաստանի արտահանման ծավալն աճել է 81,3%-ով։ Այս մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մուլտիմեդիոն ասուլիսի ընթացքում ասաց ԵՏՀ ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի (նախարարի) անդամ Տատյանա Վալովայան։

Նրա խոսքով` նման դրական շարժ սպասվում է նաև 2018-2019 թվականներին։

«Դա շատ մեծ աճ է… Հուսով ենք, որ հաղթահարել ենք փոխադարձ առևտրի կրճատման միտումը։ Բայց ավելի կարևոր է` հունվարի «պայթյունային» աճը թույլ է տալիս արձանագրել, որ ԵԱՏՄ-ի տնտեսական աճը դրական միտում ունի։ Աճում է տնտեսությունը` աճում է փոխադարձ առևտուրը», — նշեց Վալովայան։

Նրա խոսքով` Հայաստանն ու Ղրղըզստանը տնտեսական ցուցանիշերի հարցում առաջատար են։

«2017-2018 թվականների համար մենք նախատեսում ենք, որ Հայաստանի և Ղրղըզստանի ՀՆԱ աճը մեր միության միջին ցուցանիշից բարձր կլինի։ 2017 թվականին մենք կանխատեսում ենք, որ ԵԱՏՄ-ում ՀՆԱ աճը կկազմի 0,9%։ Նույն դրական շարժը մենք կանխատեսում ենք 2018-2019 թվականների համար»,-ասաց Վալովայան։

Ярослав Лисоволик - Sputnik Արմենիա
Յարոսլավ Լիսովոլիկ. Հայաստանը արտահանման աճով առաջ է անցնում ԵԱՏՄ երկրներից

Ըստ նրա` 2016 թվականին ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ն կրճատվել է 0,1%-ով, թեև Հայաստանում այն աճել է 0,2%-ով, իսկ Ղրղըզստանում` 3,8%-ով։

Վալովայան նաև նշեց, որ Հայաստանն ու Ղրղըզստանը, որոնք 2015 թվականին են անդամագրվել ԵԱՏՄ-ին, արդեն սկսել են զգալ Միության ազդեցությունը։

Պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե կարելի՞ է արդյոք Ռուսաստանից Հայաստան մասնավոր տրանսֆերտների աճ ակնկալել, Վալովայան ասաց, որ մասնավոր տրանսֆերտների փոխանցումը մեծապես կախված է Միության տնտեսական իրավիճակից։

«Տրանսֆերտները կրճատվեցին 2015-ի ճգնաժամի ժամանակ, երբ Ռուսաստանում նվազեց արտադրությունը, ՀՆԱ-ի տեմպերը, համապատասխանաբար կրճատվեցին նաև տրանսֆերտները»,- ավելացրեց նա։

Վալովայայի խոսքով` հիմա իրավիճակը նորից մինչճգնաժամային մակարդակում է։ Նա ավելացրեց, որ պետք չէ մոռանալ ներդրումային փոխներգործության մասին, քանի որ փոքր երկրների տնտեսությունները, ինչպիսին են Հայաստանն ու Ղրղըզստանն են, մեծ հետաքրքրություն են առաջացնում ռուս ներդրողների մոտ։

2016 թվականին փոխադարձ առևտուրը Եվրասիական տնտեսական միության տարածքում կրճատվել է 6.7%-ով, սակայն արտահանումը Հայաստանից Միության տարածք ավելացել է 53%-ով։ Իսկ 2017 հունվարին Հայաստանի արտահանումն աճել է 81.3%-ով։

Русская версия

Լրահոս
0