Մարզերում ձյուն է, կան փակ ճանապարհներ

© Sputnik / Armine Aleksanyan Дороги Армении
Дороги Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ձմեռն համառորեն չի ուզում նահանջել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, մարզերում ձյուն է տեղում:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մարտի 28-ի, ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանացքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Արարատի մարզի Վեդի, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Լրահոս
0