ՀՀ վարչապետը Հայաստան է վերադառնում

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավարտվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Թուրքմենստան։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կառավարության ղեկավարը եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը:

Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել:

© gov / Կարեն Կարապետյան
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյան

Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել էր Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի ղեկավարի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթերի կազմակերպման, Երևանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և այլ ուղղություններով:

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ կառուցողական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։

«Քննարկել ենք հայ-թուրքմենական կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետին ընդունել էր նաև Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական ջերմ հարաբերություններ ու կապեր: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կարող է լավագույնս նպաստել մեր եղբայրական հարաբերությունների հետագա զարգացմանը տնտեսության տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, արդյունաբերություն: Ունենք փոխգործակցության մեծ ներուժ և պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», — ասել է Թուրքմենստանի նախագահը:

Թուրքմենստանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

© Photo : official site of the Government of RA / Գուրբանգուլի Բերդիմուհամեդով
Президент Туркмении Гурбангулы Бердымухамедов - Sputnik Արմենիա
Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

Բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն չի համապատասխանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը: «Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առևտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է ՀՀ վարչապետը՝ վստահություն հայտնելով, որ երկու ժողովուրդների բարեկամությունը լավ հիմք է Հայաստանի ու Թուրքմենստանի համագործակցության հետագա զարգացման համար:

 

Լրահոս
0