Արսեն Բեգլարյան. «Հայ ֆուտբոլասերները հրաշք են»

© Sputnik / Asatur YesayantsАрсен Бегларян
Арсен Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ղազախստանի հավաքականի հետ խաղում հաղթանակ տոնեցինք գլխավորապես հայ երկրպագուների շնորհիվ, կարծում է ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Ղազախստանի թիմի հետ խաղում հաղթանակը կայացավ գլխավորապես հայ երկրպագուների շնորհիվ, հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը sports.kz հետ հարցազրույցի ընթացքում։

Матч между сборными Армении и Казахстана - Sputnik Արմենիա
Մխիթարյան. «Ամեն խաղում փորձում եմ օգտակար լինել հավաքականին ու թիմն իմ հետևից տանել»

«Մեր երկրպագուներն ուղղակի հրաշք են, նրանք մի վայրկյան անգամ չէին լռում, ոգևորում էին մեզ և ուժ տալիս։ Նրանց շնորհիվ մենք կարողանում էինք կենտրոնացած մնալ և հավատալ, որ ամեն ինչ կստացվի։ Նրանց դերը մեծ էր մեր հաղթանակի մեջ, այդպիսի երկրպագուներով մենք ամեն ինչ կարող ենք» — ասել է ֆուտբոլիստը։

Բեգլարյանը հույս հայտնեց, որ Հայաստանի հավաքականին կհաջողվի մասնակցել 2018-ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի պայքարին։

«Կարծում եմ` պետք չէ ժամանակից առաջ ընկնել, դեռ վերջերս մենք անդունդի եզրին էինք, իսկ հիմա 6 միավոր ունենք։ Կարծում եմ`պետք է ամեն խաղն առանձին դիտարկել և քայլ առ քայլ գնալ դեպի հաղթանակ։ Իհարկե, ես հույս ունեմ, որ մենք կմասնակցենք աշխարհի առաջնություն դուրս գալու պայքարին», — ասաց նա։

Իսկ այդ հարցում ամեն ինչ ֆուտբոլիստների ձեռքերում է` կարծում է Հայաստանի հավաքականի դարպասապահը։

Русская версия

Լրահոս
0