Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Կոմունիստները պատրաստվում են լրջորեն աշխատել ԱԺ–ում

© Sputnik / Aram NersesyanСилва Адамян в гостях у радио Sputnik Армения
Силва Адамян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորի թեկնածու, բնապահպան Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, թե ընտրողներն իրենց ինչ հարցեր են տալիս հանդիպումների ժամանակ և ինչ է պատրաստվում անել ՀԿԿ–ն, եթե անցնի Ազգային ժողով։
Սիլվա Ադամյան. ՀՀ քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատանք ունենա, պետք է զարգացնենք արդյունաբերությունը

Ադամյանը վստահեցնում է, որ իրենք չեն ստիպում մարդկանց, որ գան իրենց հանրահավաքներին։

«Ընտրողները գալիս են ու մեզ հարցնում` ինչ կարող ենք փոխել այս խառնաշփոթում»,ճ ասում է պատգամավորի թեկնածուն։

Կոմունիստներն ունեն այս հարցի պատասխանը. ՀՀ քաղաքացին պետք է արժանապատիվ կյանք և արժանապատիվ աշխատանք ունենա։

«Իսկ որպեսզի քաղաքացին արժանապատիվ աշխատանք ունենա, պետք է զարգացնենք Հայաստանի տնտեսությունը։ Մեր ծրագրում գրված է, թե ինչպես է պետք զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասաց նա։

Քաղաքացիները նաև հարցնում են, թե ինչու պետությունը չի մտածում հայ մարդու մասին։

«Մեր կուսակցությունն անընդհատ ասում է, որ պետությունը պետք է ամուր կանգնած լինի ժողովրդի թիկունքին»,- ասաց Թադևոսյանը։

Նրա խոսքով` եթե Կոմունիստական կուսակցությունն անցի Ազգային ժողով, պետք է շատ լուրջ աշխատի, որպեսզի կարողանա կատարել իր ծրագրում նշված դրույթները։

 

 

Լրահոս
0