00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկը չի պատրաստվում վայր դնել մասնագիտական գործիքը. Նիկոլայ Դալլաքյան

© Sputnik / Aram NersesyanНиколай Даллакян
Николай Даллакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի գլխավոր մանկական վիրաբույժին շատերն են ճանաչում. մասնագիտական քառասնամյա ճանապարհին մարդկային շատ կյանքեր փրկած Նիկոլայ Դալլաքյանը համարում է, որ ժամանակն է զբաղվել նաև ոլորտի առողջացմամբ:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը համարում է, որ տարիների հմտությունը պետք է կիրառել նաև կյանքում, դիմել կտրուկ քայլերի, որոնք, ինչ խոսք, ցավոտ են և հղի տարբեր շահարկումներով, բայց և կարևոր՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու համար:

«Մեր երկիրը լուրջ քայլ է կատարել դեպի պառլամենտարիզմի զարգացում, և ես, երկար տարիներ լինելով պրակտիկ բժիշկ, գիշեր-ցերեկ, ինչպես ասում են, հիվանդի մահճակալի կողքին անցկացնելով, լինելով խոշոր բժշկական կենտրոնի ղեկավար, իմանալով նաև, թե ինչպիսի կազմակերպչական խնդիրներ կան առողջապահական ոլորտում, որոշեցի ակտիվ մասնակցություն ցուցաբերել նաև այդ հարթակում: Բժիշկներից լավ դժվար թե որևէ այլ մասնագետ իմանա, թե ինչ խնդիրներ են ծանրացած ու կուտակված մեր ոլորտում: Ես որպես վիրաբույժ նաև սովոր եմ կտրելով, ցավ պատճառելով, բայց բուժել»,- ասում է Դալլաքյանը:

Դալլաքյանն առաջադրվել է թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա- Սեբաստիա և Շենգավիթ վարչական տարածքները: Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը, սակայն, հատուկ քարոզչությամբ չի զբաղվում:

«1984 թվականից Մոսկվայում ասպիրատուրան ավարտելուց հետո ես աշխատում եմ Ծերեթելիի 3-րդ մանկական հիվանդանոցում, որը կոչվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, և կարելի է ասել, որ ես իմ քարոզարշավը սկսել եմ 1984 թվականից: Իմ բուժած երեխաներից շատերն արդեն իմ ընտրողներն են: Այստեղ խնդիրը ո՞րն է. երկար տարիներ բժշկական ոլորտում աշխատելուց հետո ես խիզախություն եմ ունեցել (իսկ իմ այս քայլը հենց այդպես եմ համարում, քանի որ դու փորձում ես քո համար ոչ տիպիկ, նոր ոլորտ ոտք դնել) մեր երեխաների համար ստեղծել նրանց առողջությունն ապահովող առավելագույն հարմարավետ դաշտ: Ես ուզում եմ, որ մեր բոլոր երեխաները Հայաստանում բուժվելու հնարավորություն ունենան, և նրանք իրենց հույսը չկտրեն մեզանից»,- ասում է նա:

Խոսելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի արտաքին կապերի մասին՝ Նիկոլայ Դալլաքյանը նշում է, որ սերտ համագործակցություն է հաստատվել Սանկտ Պետերբուրգի նեյրովիրաբուժական ինստիտուտի, Մոսկվայի մանկական հիվանդանոցի, այլ երկրների խոշոր բժշկական կենտրոնների հետ: Առաջադրվելով որպես ՀՀԿ պատգամավորության թեկնածու՝ բժիշկ Դալլաքյանը միաժամանակ ընդգծում է, որ առանց մանկական վիրաբուժության չի պատկերացնում իր կյանքի հետագա ընթացքը:

Լրահոս
0