Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

© Sputnik / Asatur YesayantsМашины, дорога
Машины, дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Երթևեկության փոփոխությունը կգործի 2017 թ. մարտի 30-ից։

Լրահոս
0