Երևան-Բրյանսկ. նոր ավտոբուսային երթուղի

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցавтобусные рейсы
автобусные рейсы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանից Բրյանսկ պարբերաբար ավտոբուսներ կաշխատեն: Երևան-Բրյանսկ ավտոբուսային ուղին կգործի Հայաստանի և Ռուսաստանի տրասպորտային համաձայնության շրջանակում:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Երևան-Բրյանսկ ավտոբուսային ուղևորափոխադրման ուղղության մասին համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունների աշխատակիցների հանդիպման ընթացքում, հաղորդում է Advis.ru:

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության խնդիրներ:

Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Տրանսպորտի Կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տեխնիկական քաղաքականության բաժին պետ Արման Կարապետյանը, ռուսականը՝ Ճանապարհային եւ քաղաքային տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության տնօրենի տեղակալ Շիրուխան Գաջիմուրադով:

Բանակցությունների ընթացքում հայկական և ռուսական կողմերը համաձայնության են եկել նաև Երևան-Մոսկվա ավտոբուսային ուղևորափոխադրման մասին: Հայկական կողմը մրցույթ է անցկացրել՝ Երևան-Բրյանսկ ավտոբուսային ուղևորափոխադրման իրականացնողին ընտրելու համար:

 

Լրահոս
0