Ծառուկյան. «Իմ գործընկերները պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել երկրում»

© Sputnik / Asatur YesayantsДевятый съезд партии Процветающая Армения. Гагик Царукян
Девятый съезд партии Процветающая Армения. Гагик Царукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանի համար կարևոր է իրենց դաշինքի ծրագրում ներկայացված 15 կետերի իրագործումը, որից հետո երկրում ներդրումներ կկատարվեն։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Տեսնելով, որ հաղթելու ենք, իմ գործընկերները զանգահարեցին ու տեղեկացրեցին, որ պատրաստ են «Ծառուկյան» դաշինքի առաջնահերթ 15 կետերի լուծման համար ներդրումներ կատարել։ Մարտի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։

«Ես դեռ չեմ դիմել նրանց, բայց նրանք պատրաստակամ են 15 մլրդ դոլար ներդրում կատարել երկրում: Ես իրոք փշաքաղվել եմ: Դա գալիս է այն ճիշտ պահվածքից ու հարգանքից, որ ես ունեմ ու նաև այն վստահությունից, որ տեսել են ժողովրդի կողմից մեր հանդեպ»,- ասաց Ծառուկյանը։

Ծառուկյանի խոսքով` ինքը շատ ընկերներ ու գործընկերներ ունի աշխարհով մեկ և եթե դիմի, ապա ներդրումներն ավելի շատ կլինեն։

Русская версия

 

Լրահոս
0