Սիմոնյան. «Ուզո՞ւմ ես ինչ–որ բանի հասնել, կատարիր աշխատանքդ ամենաբարձր մակարդակով»

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցМаргарита Симоньян
Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը լրագրողներին պատմել է, թե ինչպես է պետք հաջողությունների հասնել մայրաքաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի — Sputnik. Եթե գավառաբնակներն ուզում են մայրաքաղաքում հաջողության հասնել, պետք է աշխատեն «ամենաբարձր մակարդակով», Sputnik Ղրղըզստան մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված տեսակապի ընթացքում ասել է Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոյնանը։

Տեսակապի մասնակիցները քննարկել են «Ժամանակակից լրագրության գենդերային հարցերը»։

«Մայաքաղաքի բնակիչները հաճախ մեծանում են «ջերմոցային» պայմաններում․․․Իսկ եթե գավառաբնակ աղջիկն ուզում է ինչ-որ բանի հասնել, պետք է ամեն օր մի սխրանք գործի, միշտ մի քայլ առաջ լինի մայրաքաղաքի գործընկերներից»,- ասել է Սիմոնյանը։

Նա նշել է, որ ինքն էլ բազմաթիվ դժվարությունների է բախվել, երբ հարազատ քաղաքից Մոսկվա է տեղափոխվել։

«Սկզբում ինձ ասում էին, որ ես սխալ եմ հագնված, որ ես գավառական շեշտադրումով եմ խոսում։ Ես ապրելու տեղ չունեի, ու ընդհանրապես ինձ համար դժվար էր․․․ Պետք է ուժերը հավաքել և անել առավելագույնը, ինչ կարող ես»,- ավելացրել է գլխավոր խմբագիրը։
Սիմոնյանը կարծում է, որ եթե գավառացի աջիկները որոշել են կարիերայում առաջընթաց ունենալ, ապա պետք է միշտ աշխատեն՝ առավելագույնս օգտագործելով իրենց կարողությունները:

Русская версия

Լրահոս
0