Մալթայում ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել հայկական խաչքարի մոտ

© presidentПрезидент Серж Саргсян с рабочим визитом отправился в Республику Мальта
Президент Серж Саргсян с рабочим визитом отправился в Республику Мальта - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահը հանդիպել է հայ համայնքի հետ և ծաղկեպսակ դրել Վալետայի կենտրոնում գտնվող այդ պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Մալթայի Հանրապետություն` Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ միասին մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարի նիստերին և գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայք էջը։

Церемония приветствия Президентом Российской Федерации Владимиром Путиным лидеров приглашенных государств - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Մալթա

Մինչ համագումարի առաջին լիագումար նիստի մեկնարկը, Հանրապետության Նախագահը Վալետայի միջազգային օդանավակայանից մեկնել է քաղաքի «Հասթինգս» պուրակ, որտեղ նրան դիմավորել են Վալետայի քաղաքապետ Ալեքսեյ Դինգլին, Մալթայի խորհրդարանականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Նախագահը ծաղկեպսակ է դրել մայրաքաղաք Վալետայի կենտրոնում գտնվող այդ պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Այն տեղադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 22-ին, Մալթայի հայ համայնքի նախաձեռնությամբ` ի նշան Մալթային երախտագիտության այն աջակցության համար, որ ցուցաբերվել է 1375 թվականին Կիլիկյան Հայաստանից այս կղզում ապաստան գտած և 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին:

© presidentՍերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն
Президент Серж Саргсян с рабочим визитом отправился в Республику Мальта - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Մալթայի Հանրապետություն

Նախագահը քաղաքապետ Դինգլիի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել խաչքարի մոտ:

 

Լրահոս
0