Ադրբեջանը չի լռում. գիշերվա ընթացքում ավելի քան 580 կրակոց է հնչել

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие вооруженных сил РА
Военнослужащие вооруженных сил РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputmik. Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը պատասխան գործողությունների է դիմում անհրաժեշտության դեպքում։

 

 

Լրահոս
0