Էրեբունի վարչական շրջանը ևս մեկ այգի կունենա

© Sputnik / Ани ЛипаритянСкульптура Царя Аргишти на колеснице близ музея-заповедника Эребуни
Скульптура Царя Аргишти на колеснице близ музея-заповедника Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանը ևս մեկ այգի կունենա, այգու կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Այգին կառուցվում է Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով։

Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:

Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

 

Լրահոս
0