«Բելավիան» վերսկսում է Երևան–Մինսկ ուղիղ չվերթը

© Sputnik / Сергей ПушкинАвиакомпания "Белавиа" представила первый Boeing
Авиакомпания Белавиа представила первый Boeing - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիս ամսից հայաստանցիները կարող են Երևանից ուղիղ չվերթով թռնել Մինսկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Բելառուսական «Բելավիա» ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողﬕց ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիա»-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

Русская версия

Լրահոս
0