00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատարագի հագուստի խորհրդանիշները. քահանայի ոտքերի տակի կարիճը

© Sputnik / Asatur YesayantsДетали одежды армянских священнослужителей
Детали одежды армянских священнослужителей - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ քահանաների պատարագի հագուստի ամեն մաս իր հատուկ իմաստն ունի, և մինչ այն հագնելը, հոգևորականը պետք է բոլոր մասերը մեկ առ մեկ օրհնի։

Լիլիթ Հարությունյան, Sputnik. Պատարագին պատրաստվելուց հոգևորականը, հագուստի այս կամ այն մասը հագնելիս, օրհնում է այն և աղոթք կարդում, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի մամուլի գրասենյակի հոգևոր համակարգող` Եսայի քահանա Արթենյանը։

«Պատարագային հագուստն, ըստ էության, աստվածային փառքի նյութական արտահայտումն է։ Մենք առաջին հերթին հագնում ենք սպիտակ շապիկը, սպիտակ գուլպաները և հողաթափերը։ Տվյալ դեպքում սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն և սրբություն։ Իսկ, ընդհանրապես, պատարագային հագուստի գունային գամման առանձնահատուկ նշանակություն չունի, և ամեն քահանա ընտրում է իր ճաշակով» — ասում է Տեր Եսային։

Детали одежды армянских священнослужителей - Sputnik Արմենիա
Վառ շուրջառ՝ սևի փոխարեն. ինչպես է փոխվել հայ քահանայի հանդերձանքը

Նրա խոսքով` ցանկալի է, որ հագուստի վրա խաչեր պատկերված լինեն։

«Հողաթափերի գույնը կարևոր չէ, բայց պարտադիր կրունկի հատվածում պետք է կարիճ կամ վիշապ պատկերված լինի` դա մարմնավորում է չարիքի ուժը։ Կա մի սաղմոս, որում ասվում է, որ Հիսուսը տվել է մարդկանց, մասնավորապես հոգևորականներին, կարիճներին ու վիշապներին տրորելու իշխանություն», — պարզաբանում է քահանան։

Հետո, Տեր Եսայի խոսքով, հագնում են փորուրարը, որը խորհրդանշում է Քրիստոսի լուծը, այն ծանր լուծը, որ քահանան ամբողջապես առնում է իր ուսերի վրա, իսկ հետո` գոտին։

«Գոտին խորհրդանշում է հավատքի ուժը։ Կապելով այն` մենք խնդրում ենք Աստծուն հավատով գոտևորել մեզ բոլոր կողմերից։ Գոտու մոտ թաշկինակ է կապվում`ձեռքերը սրբելու համար։ Այստեղ նույնպես զուգահեռ է անցկացվում ձեռքերի մաքրման ու մեղքերից մաքրման միջև», — նշում է քահանան։

Ինչպես պատմում է Տեր Եսային` դաստակին հագնում են թևակալներ ու ձեռնակապեր, որոնք վկայում են Աստծո զորության մասին։ 

Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Մեծ պահք. քահանայի հորդորներն ու բժշկի խորհուրդները

«Մենք Աստծուց մեր ձեռքերի համար խնդրում ենք ուժ ու սրբություն, որ կարողանանք սրբությամբ ծառայել ու դիպչել Քրիստոսի մարմնի ու արյան խորհրդանիշերին։ Պրակտիկ իմաստով թևակալները օգնում են շապիկի թևերը հավաքել, որ նրանք արարողության ժամանակ չխանգարեն», — բացարտում է նա։ 

Դրանից հետո քահանան հագնում է վակասը, որը յուրահատուկ է միայն հայկական եկեղեցական հագուստին։ «Ի սկզբանե դա խույրի մի մասն էր, այդ պատճառով խույրն ու վակասը նույն գործվածքից են պատրաստվում։ Այն հագնում են ուսերին և դա Աստծո գառան խորհրդանիշն է։ Ավետարանում կա մի առակ, որտեղ Հիսուսը թողնում է 99 գառներին և գնում է մեկի հետևից, որը հոտից հետ էր մնացել։ Երբ Հիսուսը նրան գտնում է, ուրախացած իր ուսերի վրա է դնում և հետ վերադարձնում։ Դա մոլորված գառան խորհրդանիշն է, այսինքն` մոլորված հավատացյալը, որը եկել է պատարագի, աղոթելու, հաղորդվելու ու Աստծուց մեղքերի թողություն խնդրելու», — ասաց քահանան։

Հետո քահանան հագնում է շուրջառը, որը խորհրդանշում է պաշտպանություն չարքից։

«Հագնվելով շուրջառը` մենք Աստծուն խնդում ենք պատարագի ժամանակ պաշտպանել մեզ դևերի դավերից և արժանի դարձնել Աստծուն փառաբանելու։ Իսկ վերջում հագնում ենք խույրը, որն օրհնում ենք ամենասկզբում։ Ապա, գովեստի աղոթք ենք հղում, որով փառաբանում ենք Աստծուն, որովհետև նա մեզ փրկության զգեստ է տվել և պսակադրել է ինչպես փեսացուի։ Եվ ահա այդ ժամանակ քահանան պատրաստ է պատարագ մատուցելու»,-խոսքն ավարտեց Տեր Եսային։

Նա նաև հավելեց, որ ամենօրյա եկեղեցական արարողությունները քահանաները անցկացնում են պարեգոտով, իսկ ժամերգության ժամանակ հագնում են փիլոն։ Ավետարան կարդալիս` անպայման պետք է հագնել շուրջառ։

Русская версия

Լրահոս
0