Ճանապարհային ոստիկանությունը կրկին փոփոխություն է անում Երևանի փողոցներում

© Sputnik / Asatur YesayantsДорога. Машины
Дорога. Машины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ից Երևանի Արտաշիսյան և Հ. Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում առկա լուսացույցի հետ կտեղադրվի լրացուցիչ սեկցիա, ինչի շնորհիվ Արտաշիսյան փողոցով Շիրակի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները տվյալ խաչմերուկում դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց հնարավորություն կունենան երթևեկել անընդհատ՝ առանց լուսացույցի հիմնական կարմիր արգելող ազդանշանին ենթարկվելու:

Այդ նպատակով երթևեկելի մասի տվյալ ուղղության երթևեկության 1-ին գոտով կարելի կլինի երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Հ. Հովհաննիսյան փողոց՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջի փոխարեն:

 

Լրահոս
0