Լապշինի հարցով մի քանի անգամ դիմել ենք Բելառուսին. ՀՀ ԱԳՆ պատասխանը Լուկաշենկոյին

© Личная страница в ФБТигран Балаян
Тигран Балаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնական Երևանը հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս արված հայտարարությունը, թե Երևանը ոչինչ չի արել բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից առաջ:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Երևանը պաշտոնապես հերքում է ԵԱՏՄ գործընկեր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը, որ Երևանը ոչ մի անգամ չի դիմել իրեն բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումից առաջ: «Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»,-Tert.am —ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Александр Лукашенко - Sputnik Արմենիա
Լուկաշենկո. Ինչո՞ւ գժտվենք Ադրբեջանի կամ Հայաստանի հետ

Բելառուսի նախագահն այս հայտարարությունը արել էր Մինսկում ՝ իր դիվանագիտական ծառայությունն ավարտող Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հրաժեշտի արարողությանը, Լապշինի արտահանձման հետ կապված բառացիորեն ասելով. «Լսեք, իսկ ի՞նչ կապ ունի այս հարցում Հայաստանը: Ինձ Լապշինի մասին Հայաստանը որևէ բան չի ասել: Մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի կողմից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Երբ նրան այստեղ ձերբակալեցին, ես մտածեցի, թե ինչու են նրան ձերբակալել այստեղ: Թող գնար՝ ուր ուզում էր: Բելառուսը չպետք է այդ ամենում ներգրավվեր, եթե անկեղծ խոսենք»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դիմումի համաձայն ձերբակալվել է Մինսկում, 2016 թվականի դեկտեմբերի 15-ին։ Նա արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:

2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում:

Русская версия

Լրահոս
0