Պերուում Boeing ինքնաթիռն այրվել է վայրէջքի ժամանակ

© Shai BarzilayСамолет
Самолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 26 մարդ, որոնց թվում նաև երեխա կա։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Peruvian Airlines ավիաընկերության Boing-737 ուղևորատար ինքնաթիռն այրվել է Պերուի Խաուխա քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ: Այս մասին հայտնում է La Republica թերթը։

​Հաղորդագրության մեջ նշվում է, որ տուժածների թվում նաև երեխա կա։ Ուղևորներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, նրա մասին այլ տեղեկություններ չի նշվում։

Օդանավակայանում աշխատում են հրշեջ բրիգադները: Այրվող օդանավը գտնվում է թռիչքուղու վրա. ինքնաթիռից շարունակում է ծուխ բարձրանալ:

Peruvian Airlines-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ինքնաթիռը թեքվել է աջ ու դուրս եկել թռիչքուղու սահմանից:

Լրահոս
0