ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Լոս Անջելեսում ապրիլը «Հայոց պատմության ամիս» է հայտարարվել։ Այս առաջարկությամբ շրջանային խորհրդում հանդես էին եկել խորհրդի ներկայացուցիչներ Ջենիս Հանը և Քեթրին Բարգերը: Այս մասին գրում է SCVTV-ն։
«Այս արաքով խորհուրդը իր երախտագիտությունն է հայտնում հայ հասարակությանը՝ մեր երկրի տնտեսության ու մշակույթի մեջ հսկայական ներդրման համար։ Ապրիլը շատ մեծ նշանակություն ունի մեր հայ ընկերների համար, այդ բանաձևը ճանաչում է նրանց հարուստ պատմության խնդիրներն ու ձեռքբերումները», — հայտարարել է Բարգերը։
Ջենիս Հանն էլ իր հերթին նշել է, որ «Հայոց պատմության ամսվա» ընթացքում Լոս Անջելեսում կներկայացվեն ամբողջ աշխարհում տարածում գտած հայերի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաև կհիշեցնեն Հայոց ցեղասպանության մռայլ օրերը:
Բարգերը խոստացել է, որ մինչ ապրիլի 18-ը շրջանային խորհրդի յուրաքանչյուր նիստի ժամանակ կխոսի հայ համայնքի ակնառու վաստակի մասին, երբ խորհուրդը հայտարարի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։