00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցապ նախարարությունը մտադիր է նվազեցնել «Փարոս» համակարգի միավորները

© Sputnik / Aram Nersesyan Артем Асатрян
Артем Асатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախարարությունը մտադիր է նվազեցնել 18-63 տարեկան աշխատունակ անձանց սոցիալական նպաստների միավորները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Սոցապ նախարարությունը մտադիր է բացահայտել «Փարոսի» համակարգում ընդգրկված «թաքնված զբաղվածներին»: Դրա համար նախարարությունն առաջիկայում նվազեցնելու է 18-63 տարեկան աշխատունակ անձանց սոցիալական նպաստների միավորները: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:

«18-63 տարեկան այն անձանց, ովքեր աշխատունակ են, որևէ սոցիալական խմբի չեն պատկանում` հաշմանդամություն ունեցող չեն, ուսանող չեն, գործազուրկ չեն, նրանց միավորները համակարգում մենք իջեցնելու ենք»,- ասաց Արտեմ Ասատրյանը, «այսինքն` ապախթանիչներն աշխատանքի կամ ձգտումը նպաստ ստանալու, մենք թուլացնելու ենք, որովհետև եթե մարդը աշխատունակ է, բայց ցանկություն չունի աշխատելու, ուրեմն կամ նա թաքնված զբաղված է կամ ցանկություն չունի աշխատելու և ուզում է պետությունից նպաստ ստանալ»:

Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա
Նախարար. Ներկա համակարգը հաշմանդամին վերածում է անաշխատունակ թոշակառուի

Դրա փոխարեն, կառավարությունը նախատեսում է ավելացնել «Փարոսում» ընդգրկված ընտանիքների երեխաներին տրվող միավորները: 

Արտեմ Ասատրյանը չի թաքցնում` պետությունից գումար ստանալը, պետության հաշվին ապրելը հայաստանյան հասարակության մեջ դեռևս դրական է ընկալվում: «Իհարկե, շատ բան է փոխվել: Նախկինում այդ համակարգերում նույնիսկ պաշտոնյաների ընտանիքի անդամներ կային: Հիմա ես գրեթե բացառում եմ նման փաստերի առկայությունը, բայց մյուս կողմից չեմ բացառում, ավելին` նույնիսկ տեղեկատվությունն եմ փաստում, որ մենք ունենք այդ համակարգում ոչ հասցեական ընդգրկված ընտանիքներ»,- ասաց նախարարը` հավելելով, որ ՀԲ-ի գնահատմամբ` հայաստանյան համակարգը 75 տոկոս հասցեականություն ունի: Բայց անգամ 25 տոկոս ոչ հասցեականությունը, Արտեմ Ասատրյանի խոսքով, բերում է հանրության արդարացի դժգոհությանը:

Միաժամանակ, սոցապ նախարարը նշեց, որ ներկայիս համակարգը 30.01 միավոր ունեցող ընտանիքին տրամադրում է ընտանեկան նպաստ, իսկ դրանից ընդամենը 1 հարյուրերորդական միավորով նվազ միավոր ունեցողին` զրկում նպաստից: Սա, Արտեմ Ասատրյանի դիտարկմամբ, լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ է` ամեն գնով ստանալու բաղձալի 0.01 միավորը:

«Ձեռք բերել այս միավորը նշանակում է ինչ-որ բան թաքցնել, ցույց չտալ, ինչ-որ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել և այլն, որպեսզի ստանալ և՛ նպաստի գումարը, և՛ օգտվել անվճար բուժօգնությունից, և անվճար կրթությունից:

Ирина Цатурян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. «Փարոս»-ից զրկվել է երկու հաշմանդամ երեխա ունեցող միայնակ կինը

Հիմա մենք փորձելու ենք մեծացնել այս ծառայություններից օգտվողների շրջանակը և հավասարաչափ բաշխել ծառայություններն` ըստ գնահատված կարիքի»,- ասաց Արտեմ Ասատրյանը` որպես օրինակ նշելով գազի սակագնի սուբսիդավորման ծրագիրը, որում ներառվեցին 20.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքներ: Նմանօրինակ համավճարի սկզբունք է նախատեսվում ներդնել նաև առողջապահության և կրթության համակարգերում:

Ինչ վերաբերում է աշխատունակ այն անձանց, ովքեր իրոք ուզում են աշխատել, բայց աշխատանք չեն գտնում, սոցապ նախարարի խոսքով, նախարարությունն իրականացնում է նաև զբաղվածության ծրագրեր:

«Շուրջ կեսը ժամանակավոր կամ սեզոնային զբաղվածության ծրագրեր են, բայց ամեն դեպքում, գոնե այդ ժամանակահատվածում այդ ընտանիքները որոշակի եկամուտներ են ստանում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նպաստների համակարգում ևս նախատեսվում է ներդնել նոր, էլեկտրոնային համակարգ, որը կառավարվելու է կենտրոնական սերվերից` բացառելով որևէ այլ միջամտությունն և հնարավոր ռիսկերը:

Էլեկտրոնային համակարգ է մշակվում նաև մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգում: Անդրադառնալով այս ոլորտին` Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում մայրության և ժամանակավոր անաշխատունակության նպաստներ նշանակող 45-50 հազար մարմին կա:

«Այս ամենի արդյունքում կարող են լինել և սխալ հաշվարկներ, ինչը շատ դեպքերում կարողանում ենք վեր հանել ու շտկել, կան նաև ոչ ճիշտ տրված անաշխատունակության թերթիկներ: Եթե մենք միայն անձով ենք պայմանավորում, մենք մեծ խնդիրներ լուծել չենք կարող: Խնդիրը պետք է լուծվի համակարգային և մեկընդմիշտ: Ուղղակի պետք է մեկ անգամ ներդրվի էլեկտրոնային համակարգ, և արդեն սխալները կբացառվեն»,- ասաց նախարարը` հավելելով, որ էլեկտրոնային համակարգի ներդրմամբ մարդկային գործոնով պայմանավորված սխալներն իսպառ կբացառվեն:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել և դիտել Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության կայքում։

Լրահոս
0