«Եվրատեսիլն» առաջարկվում է անցկացնել Հայաստանում

© Sputnik / Евгений Одиноков / Անցնել մեդիապահոցПродюсер Иосиф Пригожин
Продюсер Иосиф Пригожин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Եվրատեսիլ» մրցույթը պետք է Ուկրաինայից տեղափոխել այլ երկիր, կարծում է հայտնի պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ռուսաստանի պատվիրակ Յուլյա Սամոյլովային «Եվրատեսիլ — 2017»-ից հեռացնելը կարող է մրցույթի անցկացման վայրի փոփոխման պատճառ հանդիսանալ, Նորությունների ազգային ծառայության հետ հարցազրույցում հայտարարել է ռուս պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։

Նրա կարծիքով` Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները պետք է ներողություն խնդրեն մրցույթի մասնակիցներից, այդ թվում «Եվրատեսիլի» նախորդ տարվա հաղթողից։ Ըստ Պրիգոժինի` այլ տարբերակ էլ կա` «Եվրատեսիլ — 2017»-ն անցկացնել հաջորդ տարի կամ տեղափոխել մեկ այլ երկիր։

««Եվրատեսիլը» կարելի է անցկացնել Հայաստանում, Ադրբեջանում կամ որևէ այլ տեղ։ Դա պետք է հիմնավորվի այն հանգամանքով, որ Ուկրաինայի քաղաքական համակարգը չի կայացել կամ ուկրաինական իշխանությունը ի վիճակի չէ մասնակիցների և հյուրերի անվտանգությունն ապահովել իր երկրի տարածքում։ Ու նաև որպես բողոքի նշան, որ նրանք մրցույթից հեռացրել են Ռուսաստանի մասնակցին` սահմանափակ կարողությունների տեր աղջկան», — ասել է Պրիգոժինը։

Ուկրաինան Յուլյա Սամոյլովային արգել է մասնակցել մրցույթին` պատճառաբանելով, որ նա 2015 թվականին Սամոյլովան եղել է Ղրիմում։

Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտարարել է, որ ռուս պատվիրակը կարող է ելույթ ունենալ արբանյակային կապի միջոցով։ Սամոյլովան կերգի Մոսկվայում, բայց նրան կտեսնեն ամբողջ աշխարհում։

Русская версия

Լրահոս
0