Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արամյան. ՀՀ կառավարության որոշ ծրագրեր կհետաձգվեն

© Sputnik / Asatur YesayantsВардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունը ստիպված է հետաձգել միջնաժամկետ որոշ ծագրեր` Եվրասիական զարգացման բանկի հերթական վարկին արժանանալու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Վարդան Արամյան

2017թ-ին կառավարությունը փորձելու է կայունացնել միջնաժամկետ ծրագրերում արտաքին պարտքը: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ ՀՀ կառավարությունն առաջիկա 2 տարիներին «առավել պահպանողական վարքագիծ պիտի որդեգրի»:

«Իսկ պահպանողական վարքագիծ նշանակում է, որ որոշակի ծրագրեր, որոնք մենք նախատեսում էինք իրականացնել 17-18թթ-ին փոքր-ինչ կհետաձգվեն»,- ասաց Արամյանը:

Север- юг автодорога - Sputnik Արմենիա
Վարչապետը չարիք է համարել Հյուսիս–հարավ ճանապարհը կառուցապատողին

Հետաձգվող ծագրերի թվում է նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի առանձին հատվածների շինարարությունը: Վարդան Արամյանը, սակայն, վստահեցնում է, որ ընդհանուր շինարարական ծրագրի ավատը դրա հետևանքով չի հետաձգվի:

Վարդան Արամյանը չթաքցրեց, որ նման պահանջ ՀՀ կառավարության առջև դրել է Եվրասիական զարգացման բանկը:

Բանկի ներկայացուցիչը հայտարարել էր, որ պատրաստվում է ուղղումներ մտցնել Հայաստանին տրվող ֆինանսական վարկի երկրորդ մասնաբաժնի տրամադրման պայմաններում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ Բանկի երևանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերի մեկնարկի հնարավորությունները:

Մասնավորապես, քննարկվել են Հիմնադրամի ներդրումային վարկի միջոցներով իրականացվող «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ընթացքը և Մաստարայի ջրամբարի կառուցման նախատեսվող ներդրումային ծրագրի իրականացմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը ֆինանսական վարկի երկրորդ մասնաբաժնի տրամադրման հետ կապված գործողությունների կատարողականին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել և դիտել Sputnik Արմենիա տեղեկատվական գործակալության կայքում։
Լրահոս
0