Կարապետյան. ՀՀԿ–ի հաղթանակի դեպքում կառավարության կազմը չի փոխվի

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀԿ իշխող կուսակցության հաղթանակի դեպքում Հայաստանի այժմյան կառավարությունը կմնա ղեկին, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Այսօրվա կառավարությունը կպահպանվի, եթե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հաղթի ԱԺ ընտրություններում, Ծաղկաձորում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Կարծում եմ` կուսակցությունը նախանշել է, որ հաղթանակի դեպքում կառավարության կազմը նույնը կմնա», — ասաց Կարապետյանը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք լքել վարչապետի պաշտոնը կուսակցության հաղթանակի դեպքում։

Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետ է նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ավելի վաղ Հայաստանի նախագանը հայտարարել էր, որ հավատում է նոր կառավարությանը։

Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ` հինգ կուսակցություն և չորս դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնումդ» կուսակցությունը և «ԵԼՔ», «Հայ ազգային կոնգրես», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքները։ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2 —ին։

Русская версия

 

Լրահոս
0