Սյունիքում շատանում են տնտեսական գոտիները

© itekngoСюник
Сюник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սյունիքի մարզի` Իրանի հետ սահմանակից տարածքում կստեղծվի նոր ազատ տնտեսական գոտի. այս մասին այսօր հայտարարվեց ՀՀ կառավարության նիստում:

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Սյունիքի մարզում ԻԻՀ հետ սահմանակից տարածքում կառավարությունը նախատեսում է ստեղծել «Սյունիք» ազատ տնտեսական գոտի: Ծրագրի իրականացումը կիրականացվի փուլային տարբերակով: Այս մասին մարտի 30-ին կառավարության նիստի ընթացքում հայտնեց միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Սուրեն Կարայանը:

Ваагн Лалаян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սյունիքը կմիավորի Եվրոպան, ԵՏՄ-ն ու Իրանը

Տնտեսական գոտու միայն ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն ընդգրկող առաջին փուլի արժեքը ենթադրում է 3 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Տնտեսական գոտու տարածքը կկազմի 32 հա: Գոտու շահագործումը նախատեսված է 2017թ-ի հոկտեմբերին:

Նախարարի խոսքով` նախատեսվում է ներգրավել շուրջ 120 օտարերկրյա շահագործողի, որոնց ներդրումները, գործադիրի հաշվարկով, կկազմեն 350-400 մլն դոլար:

«Երբ 3 փուլն էլ ամբողջովին իրականացվի, նախատեսվում է, որ ազատ տնտեսական գոտում կստեղծվի շուրջ 2500 աշխատատեղ»,- ասաց Կարայանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցը ներկայացնող նախարարին հանձնարարեց «Սյունիք» տնտեսական գոտու մասին տեղեկատվություն ներկայացնել ԵԱՏՄ անդամ երկրների և Վրաստանի գործընկերներին և նշել`ովքեր շահագրգռված են գործակցել իրանական կողմի հետ, Հայաստանը պատրաստ է համապատասխան պայմաններ տրամադրել ազատ տնտեսական գոտում:

Սա, ի դեպ, Սյունիքի մարզում արդեն երկրորդ տնտեսական գոտին է: Առաջինը՝ «Ալյանսն» արդեն շահագործվում է:

Այսօր կառավարության նիստում հայտնի դարձավ, որ շահագործող ընկերություններից մեկը՝ «ԻՆՍՏԻԳԵՅԹ ՌՈԲՈՏԻՔՍ» փակ բաժնետիրական ընկերությունը կառավարությանը չի դիմել իր արտոնագիրը երկարացնելու համար: Այս փաստը կասկածելի թվաց վարչապետին: Նա հանձնարարեց ոչ միայն պարզել պատճառը, այլև ընդհանրապես հաշվառել, թե քանի ազատ տնտեսական տարածք է գործում Հայաստանում և ինչ են դրանք տալիս տնտեսությանը:

Русская версия

Լրահոս
0