Հակառակորդը կիրառել է նաև դիպուկահար հրացաններ

© AFP PHOTO / KAREN MINASYAN Армянский военнослужащий. Село Мовсес
Армянский военнослужащий. Село Мовсес - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անցած գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել դիպուկահար հրացաններից։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Մարտի 29-ին և լույս 30-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը դիպուկահար հրացաններից առավել ինտենսիվ կրակ է վարել շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում՝ արձակելով 86 կրակոց:

© nkrmilՀրադադարի խախտման ուղղությունները
Հրադադարի խախտման ուղղությունները 30.03 - Sputnik Արմենիա
Հրադադարի խախտման ուղղությունները

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Լրահոս
0