Հայ հայտնիների կոչը

© Survival Pictures, 2016Фильм "Обещание" (The Promise)
Фильм Обещание (The Promise) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի հայերը կոչ են անում բաց չթողնել ապրիլի 21-ին կայանալիք Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին կոչ է արել բաց չթողնել Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որը կայանալու է ապրիլի 21-ին, ԱՄՆ-ում: Նա տեսանյութ է հրապարակել իր թվիթերյան էջում, որում ասում է. «Հպարտ եմ տեսնելու, որ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությունն իրականություն է դարձել, միացե՛ք և օգնե՛ք կատարելու նրա խոստումը»:

Նման կոչով հանդես է եկել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով այս օրերին հայրենիքում է՝ խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար: Նրա ստեղծագործությունը պետք է հնչի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմում: Թանկյանը կոչ է արել միանալ իրեն, Քրիս Քորնելին և դերասաններ Քրիստիան Բեյլին և Օսկար Այզեքին, Անժելա Սարաֆյանին, ովքեր այդ օրը կլինեն կարմիր գորգին:

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի ստեղծման գործում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։

 

Լրահոս
0