Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Ազգերի լիգայի հանդիպումներին

© Photo : Cindy R.Футбольный мяч
Футбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մեկնարկը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերին: Մրցաշարին կմասնակցի եվրոպական 55 ազգային հավաքական։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին հանդիպումները կմեկնարկեն 2018 թվականի սեպտեմբերին։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Ազգերի լիգայի հանդիպումների շրջանակում եվրոպական 55 հավաքականները կբաժանվեն 4 դիվիզիոնի: Հանդիպումները կանցկացվեն մինչև նոյեմբեր:Եզրափակիչը տեղի կունենա 2019 թվականի գարնանը:

Հայաստանի հավաքականը C դիվիզիոնում է, որում ընդգրկված են նաև Հունաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսրայելը, Սերբիան, Դանիան, Բուլղարիան, Ալբանիան, Շոտլանդիան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լիտվան, Ադրբեջանը, Կիպրոսը։

Այս մրցաշարը եվրոպական ընտրանիներին լրացուցիչ հնարավորություն է տալիս պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար: Միաժամանակ, հավաքականների խաղացանկը կխտանա, քանի որ Ազգերի լիգային զուգահեռ անցկացվելու է նաև Եվրոպայի առաջնության որակավորման փուլը: Խմբերի լավագույն 2 ընտրանիները ձեռք կբերեն Եվրոպայի առաջնության ուղեգրեր։Դիվիզիոնների վերջնական ցուցակը հայտնի կդառնա այս տարվա նոյեմբերի 15-ին:

Русская версия

Լրահոս
0