«Խոստում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի օրն արդեն հայտնի է

© Survival Pictures, 2016Фильм "Обещание" (The Promise)
Фильм Обещание (The Promise) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերային մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Այս մասին հայտնում է ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերությունը։

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Խոստում» ֆիլմը տպավորել է ամերիկացի կոնգրեսականներին

Հայտարարության մեջ նշված է, որ հենց այդ օրվանից ֆիլմը կցուցադրվի նաև Ռուսաստանի կինոթատրոններում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում ապրիլի 21-ին:

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ստեղծման գործում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։

Լրահոս
0