ՀՀԿ–ի վարկանիշը «Ծառուկյան» դաշինքից բարձր է. Gallup International–ի հարցման արդյունքները

© Sputnik / Asatur YesayantsРеспубликанская партия Армении
Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Gallup International գործակալության և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքներով «Հանրապետական» կուսակցության ձայները 4 տոկոսով գերազանցում են «Ծառուկյան» դաշինքի ձայներին:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Հարցումներն իրականացվել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ընդառաջ, մարտի 18-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1005 քաղաքացի` Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ։

Համաձայն սոցիոլոգիական հարցումների` «Հանրապետական» կուսակցության ձայները 4 տոկոսով գերազանցում են «Ծառուկյան» դաշինքի ձայներին:

Голосвоание на выборах - Sputnik Արմենիա
Հիմնական մրցակցությունը ՀՀԿ–ի և «Ծառուկյան» դաշինքի միջև է. ВЦИОМ-ի նոր հարցումը

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ ներկայացնելով միջազգային Gallup International գործակալության և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի կողմից իրականացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք անցկացվել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով:

Հարցման համաձայն՝ հիմնական մրցակցությունը ծավալվում է ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի միջև, բայց առաջատարը՝ ՀՀԿ-ն է:

ՀՀԿ-ն առաջատարն է նաև ռեյտինգային թեկնածուների քվեների շնորհիվ: Ըստ հարցման արդյունքների՝ տարածքային թեկնածուների օգտին քվեարկելու են ՀՀԿ-ի համար 31,7 տոկոսը, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար՝ 21,8 տոկոսը:

Մնացած բոլոր ուժերը մեծ տարբերությամբ են հետ մնում հիմնական 2 մրցակիցներից։ «Ելք»`9 տոկոս, ՀՅԴ`7 տոկոս, «Հայկական վերածնունդ»` 3 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»`4 տոկոս, ՀԱԿ-ՀԺԿ`4 տոկոս, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն`3 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»`3 տոկոս:

Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Ազգային ժողով, բացի ՀՀԿ-ից ու «Ծառուկյան» դաշինքից, կարող են անցնել նաև ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն և ԵԼՔ-ը:

Gallup-ի անցկացրած հարցման համաձայն մեծ է վարչապետ Կարեն Կարապետյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անհատական վարկանիշը:

Նշենք նաև, որ հարցման համաձայն ընտրողների 50 տոկոսը հաստատ մասնակցելու է ընտրություններին, իսկ 35 տոկոսը՝ հավանաբար է մասնակցելու:

Հարցումն անցկացրել է «իսկական ամերիկյան Gallup»-ը, Gallup-ի մեթոդաբանությամբ, ինչը փաստեց նաև ասուլիսին ներկա դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն, ով Gallup-ի ներկայացուցիչն է Բալթյան երկրներում:

 

Լրահոս
0