Հայ ակադեմիկոսը համաշխարհային մրցանակի հավակնորդ է

© Sputnik / Александр Уткин / Անցնել մեդիապահոցЮрий Оганесян
Юрий Оганесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Գլոբալ էներգիա» միջազգային մրցանակի հավակնորդների կարճ ցուցակն արդեն պատրաստ է. ցուցակում ընդգրկված է նաև հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. «Գլոբալ էներգիա» միջազգային մրցանակը շնորհող միջազգային կոմիտեի աշխատանքային խումբն ու միջազգային փորձագետները կազմել են 10 ամենախոստումնալից հետազոտությունների ցանկը։ Հեղինակավոր մրցանակի հավակնորդների ցուցակում նշված է նաև միջուկային ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանի անունը։ Այս մասին հայտնում է Միջազգային էներգետիկական մրցանակի մամուլի ծառայությունը։

«ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը հայտնաբերել է Մենդելեևի պարբերական աղյուսակի մի շարք նոր գերծանր տարրեր։ Հետագայում այս տարրերի հիմա վրա կարող է կառուցվել սկզբունքորեն նոր միջուկային էներգետիկա, որն ավանդականի պես վտանգավոր չի լինի, և այդքան մեծ քանակությամբ վտանգավոր թափոններ չի ունենա։ Եվ հնարավոր է` այդպիսով մոլորակի էներգետիկական խնդիրները լուծվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ցուցակում ընդգրկված 10 գիտնականներից հինգն աշխատում են վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտում։ Ըստ պահանջվածության` երկրորդ տեղում է էլեկտրաէներգետիկան, երրորդ` միջուկային էներգետիկան։ Տասնյակում է ընդգրկվել նաև գործարար, գյուտարար և ներդրող Իլոն Մաքսը։ Նոր դափնեկիրների անունները հայտնի կդառնան ապրիլի 6 —ին։

Русская версия 

Լրահոս
0