Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին

© Sputnik / Asatur YesayantsЛедовое шоу "Короли льда" в СКК. Ереван
Ледовое шоу Короли льда в СКК. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն որոշել է ավարտել կարիերան և զբաղվել մարզչական գործունեությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն, 34-ամյան Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին գրում է «СПОРТ-ЭКСПРЕСС»-ը:

Ледовое шоу Короли льда в СКК. Ереван - Sputnik Արմենիա
Եվգենի Պլյուշչենկո. չեմպիոնը պետք է կարողանա սիրել

Ռուս գեղասահորդը որոշել է կենտրոնանալ մարզչական գործունեության վրա:

Պլյուշչենկոն օլիմպիական կրկնակի չեմպիոն է և կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն, «Գրան-Պրիի» քառակի հաղթող:

Մեկ տարի առաջ, երբ պարանոցի վիրահատության ենթարկվեցի հասկացա, որ պետք է կարիերաս ավարտեմ: Նայում եմ, թե ինչպես է մեծացել երիտասարդությունը, թե որքան է աճել տղամարդկանց գեղասահքը: Հիմա անհնար է մրցել երիտասարդների հետ. ինձ այդպես է թվում: 15 վիրահատության եմ ենթարկվել, 5-րդ Օլիմպիադային մասնակցելը դժվար կլիներ»,- ասել է Պլյուշչենկոն:

Պլյուշչենկոն հայտնել է, որ իր ակադեմիան կբացի, որտեղ կաշխատի որպես մարզիչ:

 

Լրահոս
0