Հրդեհ «Էրեբունի» բժշկական կենտրոնում

© mes / Пожар
Пожар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վաղ առավոտյան «Էրեբունի» բժշկական կենտրոնում հրդեհ է բռնկվել, մեկ ժամ չանցած հրշեջները մարել են կրակը:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Ապրիլի 1-ին, ժամը 06.05-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի 6-րդ հարկում գտնվող դեղատանը:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Պարզվել է, որ 6-րդ հարկում գտնվող դեղատան պահեստում այրվում են էլ. վահանակ, էլ. մալուխ (մոտ 6 գմ) և կենցաղային իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.36-ին, մարվել՝ 06.44-ին:

Լրահոս
0