Ընտրությունների պետք է գնալ անձրևանոցով ու տաք հագուստով

© Asatur Yesayants / Дождливая погода
Дождливая погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է եղանակի կանխատեսումը, որի համաձայն` այսօր` ապրիլի 2-ին, օդի ջերմաստիճանը կնվազի, իսկ ՀՀ շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն թաց ձյան տեսքով։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 2-ին, 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 2-ին կնվազի 7-8 աստիճանով, 4-5-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ապրիլի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով: 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս
0