Ու՞մ էր պետք կոտրել հայրաքաղաքի ֆեյսբուքյան էջը

© AFP 2023 / GERARD JULIEN / AFP / Facebook. Фейсбук
Facebook. Фейсбук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաքերները կոտրել են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: Այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Սոնա Առաքելյանը՝ փաստելով, որ էջը չի գործում ապրիլի 1-ից:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երեկվանից չի գործում Գյումրու քաղաքապետարանի ֆեյբուքյան էջը։

«Հաքերները երեկվանից կոտրել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը, այս պահին ոչ մի կերպ չենք կարող այն կառավարել: Քիչ առաջ փոխվել է նաև էջի գլխավոր նկարը»,-նշեց պատասխանատուն` հավելելով, որ քաղաքապետարանի էջի անունից քոմենթները և հրապարակումները իրենց կողմից չեն իրականացնում:

Մեր այն հարցին թե ում էր պետք դա, կամ ովքեր են կոտրել այդ էջը, պատասխանատուն նշեց, որ այս պահին ոչինչ չի կարող ասել:

 

Լրահոս
0