ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված Ադամ Սահակյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
© Photo / official site of the President of RA / Նախագահն այցելել է Ադամ Սահակյանի ծնողներին

Նախագահն այցելել է Ադամ Սահակյանի ծնողներին
Հանրապետության նախագահը զորակցություն է հայտնել Հայրենիքի զինվորի ծնողներին, հարազատներին և իր ու ողջ հայ ժողովրդի անունից վստահեցրել, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն կհիշեն և հավերժ կփառաբանեն Ադամի և հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը: