Էլեկտրոնային սարքը չի ճանաչել ՀՀ նախագահի մատնահետքը

© President / Серж Саргсян голосует на выборах в парламент Армении
Серж Саргсян голосует на выборах в парламент Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական տվյալները Երևանի 9/18 ընտրատեղամասում տեղադրված էլեկտրոնայի սարքը չի ճանաչել:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երևանի 9/18 ընտրատեղամասում ՀՀ նախագահի անձնական տվյալների գրանցումն այսօր բավական երկար տևեց: Տեղամասում տեղադրված էլեկտրոնայի սարքը նախ չընդունեց նախագահի անձնագրի տվյալները, ապա նաև մատնահետքերը:

ՀՀ նախագահի անձնագրի տվյալները հանձնաժողովի անդամը ստիպված եղավ մուտքագրել ձեռքով: Դրանից հետո էլեկտրոնային սարքը չճանաչեց նաև նախագահի մատնահետքերը:

Մի քանի անհաջող փորձից հետո հանձնաժողովի անդամը թողարկեց կտրոնը՝ թույլ տալով ՀՀ նախագահին քվեարկություն կատարել:

Հիշեցնենք, առավոտյան 08:00-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էր ԿԸՀ-ը, ՀՀ 1997 տեղամասերից ևս 2-ում գրանցվել էին էլեկտրոնային սարքերի խափանումներ:

Русская версия

Լրահոս
0