ՀԿԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգության ապահովման ու խաղաղության

© PhotolureТачат Саргсян
Тачат Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը քվեարկություն է կատարել հանուն անվտանգության ապահովման ու խաղաղության: Այս մասին նա լրագրողներին հայտնեց Երևանի 9/18 ընտրատեղամասում ընտրությունը կատարելուց հետո:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀԿԿ նախագահ Տաճատ Սարգսյանը քվեարկել է անվտանգության ապահովման ու խաղաղության համար: Այս մասին ՀԿԿ ղեկավարը լրագրողներին հայտնեց Երևանի 9/18 ընտրատեղամասում ընտրությունը կատարելուց հետո:

Տաճատ Սարգսյանը նաև շնորհակալություն հայտնեց լրագրողներին՝ քարոզարշավի ընթացքում իր ղեկավարած քաղաքական ուժին լուսաբանելու օբյեկտիվ վերաբերմունքի համար:

ՀԿԿ նախագահը հույս հայտնեց, որ վաղը Հայաստանում ստեղծվելու է նոր քաղաքական իրավիճակ:

Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:

Русская версия

Լրահոս
0