ՀՀԿ փոխնախագահ. Ֆեյք ահազանգերը լրատվական սպամ են ստեղծում

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լրատվական դաշտում ֆեյք ահազանգերի պատճառով լրատվական սպամ է առաջանում՝ խոչընդոտելով իրական լրատվությանը: Այսօր ՀՀԿ գրասենյակում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Լրատվական դաշտում ֆեյք ահազանգերի միտում կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, կեղծ ահազանգերի պատճառով լրատվական աղբ է կուտակվում, ինչի հետևանքով տուժում է իրական լրահոսը:

Серж Саргсян голосует на выборах в парламент Армении - Sputnik Արմենիա
Էլեկտրոնային սարքը չի ճանաչել ՀՀ նախագահի մատնահետքը

«Ֆեյք ահազանգերին արձագանքելու համար բավական ժամանակ է հարկավոր, ինչը բերում է ռեսուրսների անհարկի վատնելուն»,- ասաց Աշոտյանը:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքից, Աշոտյանի խոսքով, ՀՀԿ-ն գոհ է:

«Ահազանգեր մենք էլ ենք ստանում, բայց ի տարբերություն մյուսների, ըմբռնումով ենք մոտենում դրանց»,- ասաց Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ահազանգերը լուրջ մտահոգության տեղիք չեն տալիս, տեխնիկական խնդիրներին իրենք ըմբռնումով են մոտենում։ Եթե տեղամասերում տեղադրված տասնյակ հազարավոր սարքերից մի քանի տասնյակը չի աշխատում, դա մեծ տոկոս չի կազմում և չի կարող ստվերել ընտրությունների ընթացքը:

 

Լրահոս
0