«Այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական». Ռուստամյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը

© Sputnik / Asatur Yesayants / Армен Рустамян проголосовал на выборах в НС РА
Армен Рустамян проголосовал на выборах в НС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
03/23 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հույս հայտնեց, որ սա չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է լինելու։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. 03/23 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:

Никол Пашинян проголосовал на выборах в НС РА - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում «Ելքի» շանսերը

Քվեարկությունից հետո լրագրողների` հանուն ինչի՞ եք քվեարկել և ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի այս նոր համակարգը հարցին, Ռուստամյանն ասաց.

«Մենք համոզված ենք, որ սա չորրորդ հանրապետության հիմնադիր խորհրդարանն է։ Մենք ուզում ենք, որ այդ չորրորդ հանրապետությունը ճշմարիտ սկզբնավորում ունենա: Քվեարկել եմ` վստահ լինելով, որ մենք, իսկապես, թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, և այս ընտրությունը լինելու է որոշիչ, վճռական: Մեր հետագա քայլերը կախված է այն խորհրդարանի որակից, որն այսօր կընտրվի»:

Ինչ վերաբերում է ընտրախախտումներին, Ռուստամյանն ասաց, որ իրենք այդ ամենը կստուգեն և հետո եզրակացություններ կանեն:

Խոսելով կիրառվող նոր տեխնոլոգիաների մասին` նա ուրախությամբ փաստեց, որ ժողովուրդը յուրացնում է նոր տեխնոլոգիաները, որ սա խնդիրներ չի առաջացրել, այլ շատ սահուն է ընթանում ամեն ինչ:

Русская версия

Լրահոս
0