Դիտորդական առաքելություն իրականացնող ամենամեծ խումբը Վրաստանից է

© Sputnik / Asatur Yesayants / Избирательный кодекс Армении
Избирательный кодекс Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորհրդարանական ընտրություններին Հայաստանում հետևում է Վրաստանից ժամանած 150 դիտորդ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում Վրաստանից ժամանած 150 մարդ։

«150 դիտորդից 40-ն աշխատում է ՀՀ մարզերի ընտրատեղամասերում, 110-ը` Երևանում։ Ընդ որում, 90-ը ընտրատեղամասերում են աշխատում, 20-ը` շրջիկ խմբի անդամներ են», — «Ալիկ մեդիա» անկախ վրացական ԶԼՄ-ն մեջբերում է «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ընտրական ծրագրի համակարգող Իռմա Բասիլաշվիլու խոսքերը։

Сессия ПАСЕ - Sputnik Արմենիա
Ընտրություններին հետևելու համար ԵԽԽՎ–ն 32 դիտորդ կգործուղի Հայաստան

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին հետևում է 172 դիտորդ ԱՊՀ 8 երկրներից` Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Թուրքմենստանից, Տաջիկստանից։ Առաքելության կազմում են նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Ռուսաստանի և Բելառուսի ԱԺ, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։

Ընտրություններին հետևում է 28027 դիտորդ` 49 տեղի ՀԿ-ներից և ավելի քան 640 դիտորդ միջազգային 6 կազմակերպություններից` Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողով, նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով, ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեա և Եվրոպական խորհրդարան։

2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո սա առաջին համապետական ընտրությունն է, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, երկրի ներկայիս ղեկավարի իրավասությունների ժամկետի ավարտից՝ 2018 թվականից հետո:

Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ` հինգ կուսակցություն և չորս դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնումդ» կուսակցությունը և «ԵԼՔ», «Հայ ազգային կոնգրես», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքները։

Русская версия

Լրահոս
0