Պիրշտուկ. «Հայաստանում ընտրությունները բավականին կազմակերպված են ընթանում»

© Sputnik / Aram Nersesyan / Болеслав Пирштук
Болеслав Пирштук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ միջխորհրդարանական դիտորդական խմբի համակարգող, Բելառուսի Հանրապետության Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանում է խորհրդարանական ընտրությունների ընթացքը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Դիտորդական առաքելության համակարգողն, ընդհանուր առմամբ գոհ է, ընտրությունների ընթացքից և զարմացած դրանց կազմակերպվածությունից։

«Մենք բազմաթիվ տեղամասեր ենք այցելել այսօր, ես մի փոքր զարմացած եմ, որովհետև քաղաքացիները առավոտից մեծ ակտիվություն են ցուցաբերում` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու հարցում։ Ամեն ինչ շատ կազմակերպված է ընթանում»,-ասաց Պիրշտուկը։

Նա նշեց նաև, որ իրենց դիտորդական խումբը հանդիպել է ընտրություններին մասնակցող որոշ ուժերի ղեկավարների հետ և արձանագրել, որ լուրջ ընտրախախտումներ դեռևս չեն գրանցվել։

 

Լրահոս
0