ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երևանի 9/18 ընտրատեղամասում տեղադրված էլեկտրոնային սարքը չճանաչեց նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական տվյալները:
Հանձնաժողովի անդամի դիտարկմանը, թե ստիպված է ձեռքով լրացնել տվյալները, Լևոն Տեր-Պետրոսյանը կատակեց. «Դե, ես գնացի տուն»:
Քվեարկությունից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, 1-ին նախագահը ենթադրեց, որ իր մատնահետքերը չճանաչելու պատճառը կարող է լինել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը:
Հարցին, թե հանուն ինչի քվեարկեց, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Լրագրողներին հետաքրքրող բոլոր քաղաքական հարցերը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդն անպատասխան թողեց:
© Sputnik / Արամ Ներսեսյան /