Ընտրողն առաջարկել է հանձնել ոտքի մատնահետքերը

© Sputnik / Asatur Yesayants / Электронные аппараты для распознания отпечатков пальцев
Электронные аппараты для распознания отпечатков пальцев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընտրողներին մոլորության մեջ է գցում մատնահետքերի պարտադիր հանձնումը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. 9/11 ընտրատեղամասում ընտրողներից մեկն առաջարկեց հանձնել ոտքի մատնահետքերը, քանի որ համակարգը չի ճանաչել իր մատերից և ոչ մեկը։

Генеральная прокуратура Армении - Sputnik Արմենիա
Ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ` 13 գործում

Մեծահասակ քաղաքացին մոտեցել է էլեկտրոնային սարքավորումը սպասարկող աշխատակցին և փորձել հանձնել մատնահետքերը։ Սակայն բոլոր մատերի սքանավորման ապարդյուն փորձերից հետո, տղամարդը դիմել է հանձնաժողովի անդամներին և ամենայն լրջությամբ ասել.

«Ի՞նչ է հիմա ոտքիս մատնահետքերը հանձնեմ», — դիմել է նա աղջիկներից մեկին։

Բարեբախտաբար, դրա անհրաժեշտությունը չի եղել։ Նրան համապատասխան կտրոն են փոխանցել, և նա կարողացել է կատարել իր ընտրությունը։

Մեկ այլ քաղաքացի կտրականապես հրաժարվել է հանձնել մատնահետքերը` հայտարարելով, որ չի ցանկանում որևէ մեկն ունենա իր տվյալները։

«Ես չգիտեմ` ինչ նպատակներով եք դրանք օգտագործելու», — պատասխանեց կինը։

Սակայն, ի վերջո, հաջողվեց նրան համոզել, և նա էլ մասնակցեց քվեարկությանը։

Դողացող ձեռքերով մեկ այլ տարեց տղամարդու մատնահետքերը ևս չհաջողվեց վերցնել։ Կտրոնը նրան հանձնվեց անձնագրի տվյալները վերցնելուց հետո միայն։

Լրահոս
0