Իտալացի պատգամավոր. Հայաստանի բնակչությունը պատրաստ է ընտրություններին

© Sputnik / Депутат итальянского парламента Федерико Фаутилли (Federico Fauttilli) и сенатор Франческо Кармело Скалиа (Francesco Carmelo Scalia)
Депутат итальянского парламента Федерико Фаутилли (Federico Fauttilli) и сенатор Франческо Кармело Скалиа (Francesco Carmelo Scalia) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետևում են իտալացի պատգամավոր Ֆեդերիկո Ֆաուտիլին (Federico Fauttilli) և սենատոր Ֆրանչեսկո Կարմելո Սկալիան (Francesco Carmelo Scalia)։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Իտալիայից ժամանած դիտորդներ Ֆեդերիկո Ֆաուտիլին (Federico Fauttilli) և սենատոր Ֆրանչեսկո Կարմելո Սկալիան (Francesco Carmelo Scalia) այցելել են Երևանի թիվ 9/26 ընտրատեղամաս։։

«Մենք առաջին անգամ ենք Հայաստանում, սակայն հեռահար կերպով հետևում էինք ընտրարշավի ընթացքին։ Իրավիճակը բարենպաստ է, և մենք այն դրական ենք գնահատում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆեդերիկո Ֆաուտիլին։

Նրա խոսքով` նրանք որևէ խախտում առայժմ չեն նկատել, ինչը խոսում է բնակչության պատրաստվածության մասին։ Այս ընտրատեղամասում իրենց քաղաքացիական պարտքն է կատարելու 1818 ընտրող։ Դիտորդները Հայաստան են ժամանել մարտի 30-ին, սակայն հասցրել են արդեն հանդիպել երկրի խորհրդարանում ԱԺ ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների առաջնորդների, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Ֆաուտիլին դրական է գնահատում նաև ՀՀ ԸՕ-ում կատարված փոփոխությունները, և կարծում է, որ դրանք մեծապես կնպաստեն թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Интернет, компьютер - Sputnik Արմենիա
Ընտրախախտումների ահազանգների կայք է ստեղծվել

Հայաստանի նոր ԸՕ-ի համաձայն` բոլոր քվեարկողները պետք է թողնեն իրենց մատնահետքերն ու ստորագրությունը, որը կհրապարակվի ընտրությունների հաջորդ օրը, ժամը 12:00-ին։ Փորձագետների կարծիքներն այս կապակցությամբ հակասական են։ Ընտրություններից առաջ ոմանք նշում էին, որ այդ քայլով մասնակի խախտվում են ընտրողների իրավունքները, մյուսներն ընդգծում էին, որ քվեարկության թափանցիկությունն ապահովելու համար այլ մեխանիզմ չկա։ Հայաստանը նաև ԱՊՀ երկրներից առաջինն է, որը քվեարկության համար նոր տեխնիկական սարքեր է օգտագործում։

2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո սա առաջին համապետական ընտրություն է, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, երկրի ներկայիս ղեկավարի իրավասությունների ժամկետի ավարտից՝ 2018 թվականից հետո:

Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ` հինգ կուսակցություն և չորս դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնումդ» կուսակցությունը և «ԵԼՔ», «Հայ ազգային կոնգրես», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքները։

Русская версия

Լրահոս
0