Խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը մեկնարկեց

© Sputnik / Asatur YesayantsГолосвоание на выборах
Голосвоание на выборах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առավոտյան 08:00-ին բացվեցին Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ընտրական տեղամասերը:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. ՀՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: ՀՀ ընտական բոլոր տեղամասերն այսօր առավոտյան 08:00-ից սկսեցին աշխատանքը:

Նշենք, որ այս ընտրությունները ՀՀ-ում նոր ընտրակարգով անցկացվող առաջին ընտրություններն են: Հայաստանի ողջ տարածքը բաժաված է 13 ընտրատարածքների, որից 4-ը՝ Երևանի, 9-ը՝ մարզերի տարածքում:

ՀՀ ոստիկանության հրապարակած ընտրողների վերջնական ցուցակների համաձայն, ՀՀ-ում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 564 հազար 195 քաղաքացի։

Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև 20:00-ն:

Լրահոս
0