00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները կբարձրացվեն Աբխազիայում

© Sputnik / Михаил Мокрушин / Անցնել մեդիապահոցСухум
Сухум - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբխազիայի հայկական համայնքը պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը։ Այդ կապակցությամբ Աբխազիայում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայերն Աբխազիայում խոշոր համայնք ունեն, այնտեղ հայկական 26 դպրոց կա։

«Ուրիշ ոչ մի տեղ այդքան մեծ թվով դպրոցներ չկան։ Բացի այդ, Աբխազիայի իշխանություններն օգնում են մեզ պահպանել այդ դպրոցները»,- Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված մուլտիմեդիոն ասուլիսի ժամանակ ասաց Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Լևոն Դաշյանը։

2013 թվականից Գագրա քաղաքում հայկական եկեղեցի է գործում, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար կհավաքվեն հայկական համայնքի ներկայացուցիչները։ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում կբարձրացվեն այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը։

Խորհրդարանի պատգամավոր Լևոն Գալուստյանն էլ նշեց, որ բազմահազարանոց համայնքի ներկայացուցիչներից յուրաքանչյուրը 1915 թ-ի ցեղասպանությունից տուժածների հետնորդ է։

«Մեզնից յուրաքանչյուրի մեջ փոքրիկ հայրենիք կա Արևմտյան Հայաստանում, որի մասին մենք հիշում ենք։ Ես Մուշ քաղաքից եմ»,- ասաց Գալուստյանը։

Никохос Акопян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. Հունգարիայի հայերը որբացած են իրենց զգում

Լևոն Գալստյանը, Աշոտ Մինասյանն ու Լևոն Դաշյանը հաղթել են Աբխազիայում անցկացված խորհդարանական ընտրություններում։ Հայ պատգամավորներն Աբխազիայի խորհրդարան են անցել համամասնական ընտրակարգով։

«Աբխազիայի ընտրությունների ընթացքին հետևում էր նաև Արցախից ժամանած պատվիրակությունը։ Աբխազիայի և Արցախի միջև սերտ կապեր կան, որոնք մենք պատրաստվում ենք զարգացնել»,- ասաց Գալուստյանը։

Մոտ ապագայում հնարավոր է` Աբխազիան ու Արցախը մտադրությունների մասին արձանագրություն ստորագրեն։ Կողմերը ծրագրում են նաև բարեկամության և միջխորհրդարանական խումբ ձևավորել։ Հայ պատգամավորները մտադիր են խորացնել պատմական հայրենիքի հետ հարաբերությունները։ Այսօր հայկական համայնքն ակտիվ գործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ։

«Աբխազիայում շատ ջերմ վերաբերմունք ունեն Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք այստեղ հետևում ենք Հայաստանում և երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին»,- ասաց Գալուստյանը։

Այսօր Աբխազիայում 42 հազար հայ է ապրում։ Հայերն աշխատում են Սուխումի պետական և հասարականա կառույցներից շատերում։

Աբխազիայի խորհրդարանական ընտրությունները կայացել են մարտի 26-ին։

Русская версия

Լրահոս
0