00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ դիտորդներին

© presidentПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ПРИНЯЛ ДЕЛЕГАЦИЮ НАБЛЮДАТЕЛЬСКОЙ МИССИИ СНГ
ПРЕЗИДЕНТ СЕРЖ САРГСЯН ПРИНЯЛ ДЕЛЕГАЦИЮ НАБЛЮДАТЕЛЬСКОЙ МИССИИ СНГ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ Նախագահը ողջունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը Հայաստանում, շնորհակալություն հայտնել ընտրությունների դիտարկմանը առաքելության ակտիվ մասնակցության համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը վստահություն է հայտնել, որ ԱՊՀ դիտորդների մասնագիտական կազմը ընտրությունների արդյունքների վերաբերյալ կներկայացնի հավասարակշռված, անաչառ ամփոփիչ հաշվետվություն, կհնչեցնի իր գնահատականները, դիտարկումներն ու խորհրդատվությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ընտրական գործընթացների շարունակական կատարելագործմանը:

Сергей Лебедев - Sputnik Արմենիա
Դիտորդ. «Նորարար տեխնոլոգիաներն ընտրություններն ավելի թափանցիկ դարձրին»

Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է սահմանադրական բարեփոխումներից հետո կայացած խորհրդարանական ընտրությունների կարևորությունը Հայաստանի համար և նշել, որ ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու նպատակով իրականացվել է նախապատրաստական շատ մեծ աշխատանք՝ քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, գործընկեր կազմակերպությունների և կառույցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ:

Հայաստանն անցում է կատարում կառավարման նոր համակարգի, և Նախագահ Սարգսյանի համոզմամբ, չափազանց կարևոր է, որ տեղի ունեցած ընտրություններն իրենց որակով վստահություն ներշնչեն Հայաստանի քաղաքացիներին ու բոլոր գործընկերներին:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը շնորհակալություն է հայտնել իր գլխավորած առաքելությանը Հայաստան հրավիրելու համար:

Սերգեյ Լեբեդևն ընդգծել է, որ բավականին լուրջ մոտեցում է ցուցաբերվել դիտորդական առաքելության ձևավորմանը՝ կազմում ընդգրկելով ԱՊՀ 8 երկրից 172 ներկայացուցիչ: Առաքելությունը, որը ս.թ. մարտի 14-ից Հայաստանում է, նրա հավաստմամբ, եղել է բոլոր մարզերում և իր մասնագիտական աշխատանքն իրականացնելիս ԿԸՀ-ից ու ընտրական գործընթացների համար պատասխանատու բոլոր կառույցներից և կազմակերպություններից ստացել է անհրաժեշտ աջակցություն, ինչի արդյունքում կարողացել է ձևավորել գործընթացի վերաբերյալ բավականին լայն և օբյեկտիվ պատկեր:

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը գոհունակությամբ է փաստել ընտրություններին տեղական մեծաքանակ դիտորդների մասնակցությունը, որը, նրա խոսքով, աննախադեպ է:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև ԱՊՀ շրջանակներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս
0